Մոլդովայի նախագահը հրամանագիր է ստորագրել ԵՄ-ին անդամակցության բանակցություններ սկսելու վերաբերյալ

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հրամանագիր է ստորագրել Եվրամիությանը (ԵՄ) երկրի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու մասին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Մոլդովայի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ բանակցությունները կսկսվեն հունիսի 25-ին Լյուքսեմբուրգում։

Հանրապետության գլխավոր բանակցողը կլինի եվրաինտեգրման հարցերով փոխվարչապետ Կրիստինա Գերասիմովան։

«Պետության ղեկավարը հրամանագիր է ստորագրել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու և եվրաինտեգրման հարցերով փոխվարչապետ Կրիստինա Գերասիմովային Մոլդովայի Հանրապետության գլխավոր բանակցող նշանակելու մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։