Կյանքից հեռացել է Պելեի մայրը. նա այդպես էլ չիմացավ Պելեի՝ կյանքից հեռանալու մասին

Հայտնի է դարձել Պելեի մոր՝ Սելեստ Արանտեսի մահվան մասին։ Նա մահացել է 101 տարեկանում, հայտնում է Associated Press-ը։

Վերջին հինգ տարիներին կինը գտնվում էր վեգետատիվ վիճակում և այդպես էլ չի իմացել որդու մահվան մասին։

Սելեստ Արանտեսը երեք երեխա ուներ։ Սկզբում կինը դեմ էր, որ Պելեն պրոֆեսիոնալ ֆուտբոլ խաղա։ Սակայն երբ նա սկսեց ժողովրդականություն ձեռք բերել, Արանտեսը փոխել է իր միտքը, նշում է հրատարակությունը։