ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կամրապնդի Ուկրաինայի կապերը դաշինքի հետ․ Բլինկեն

Վաշինգտոնում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կամրապնդի Հյուսիսատլանտյան դաշինքի կապերն Ուկրաինայի հետ։ Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կամրապնդի Ուկրաինայի կապերը կազմակերպության հետ և դաշինքին անդամակցության ուղին»,- ասել է Բլինկենը Պետքարտուղարությունում Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպման ժամանակ։

Նշենք, որ Վաշինգտոնում ընթանում է Հյուսիսատլանտյան դաշինքի 75-րդ գագաթնաժողովը։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 9-10-ն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում, որտեղ կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին։