Հռոմի պապն իր աջակցությունն է հայտնել կապիկի ծաղիկ հիվանդությունից տառապող մարդկանց

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը աջակցություն է հայտնել կապիկի ծաղիկ հիվանդությունից տառապող «հազարավոր մարդկանց»՝ այն անվանելով համաշխարհային արտակարգ իրավիճակ։

«Ուզում եմ իմ աջակցությունը հայտնել կապիկի ծաղիկից տուժած հազարավոր մարդկանց, որն արդեն համաշխարհային առողջապահական արտակարգ իրավիճակ է», — ասել է նա Վատիկանում իր ավանդական կիրակնօրյա քարոզի ավարտին:

Հռոմի պապը նշել է, որ աղոթում է բոլոր վարակվածների համար, հատկապես Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության ժողովրդի համար, որոնք բազմաթիվ դժվարություններ են ապրում, և աջակցություն է հայտնում ամենից տուժած երկրների տեղական եկեղեցիներին։

«Ես կոչ եմ անում կառավարություններին կիսվել հասանելի բուժումներով, որպեսզի բոլորի համար բավարար բժշկական օգնություն լինի», — ասել է Ֆրանցիսկոս պապը: