Դատարանը կրկին հետաձգել է Թրամփի գործով դատավճռի հրապարակումը

ԱՄՆ դատարանը կրկին հետաձգել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դատավճռի հրապարկումը փաստաթղթերի կեղծման գործով։ Այս մասին գրում է Медуза-ն։

Նշվում է, որ դատավճիռը կհրապարակվի նախագահական ընտրություններից հետո։

Հաշվետվությունների կեղծման գործով դատավճիռը, նախնական տվյալներով, կհրապարակվի 2024-ի նոյեմբերի 26-ին։ Նյու Յորքի Գերագույն դատարանի դատավոր Խուան Մերչանը որպես պատճառներից մեկը նշել է «եզակի ժամկետային սահմանափակումները, որոնցում գտնվում է այս գործը»։

Սա երկրորդ հետաձգումն է այս գործով։ Հուլիսի սկզբին դատավորը Թրամփի վերաբերյալ դատավճռի հրապարակումը հետաձգեց երկու ամսով՝ մինչև սեպտեմբերի 18-ը։