Հայկական արտադրության ապրանքների համար՝ նոր հնարավորություն ռուսական շուկայում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը բացում է առաջին ցանցային խանութ-սրճարանը: Ըստ կազմակերպության տարածած տեղեկության, խանութների ցանցում ներկայացված են լինելու Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, ուզբեկստանի և փոքր Եվրասիայի այլ երկրների արտադրանքը:

Առևտրի կենտրոնը բացել է «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամ, բարերար, «Պոբեդա» քաղաքական դաշինքի առաջնորդ Իլան Շորը։ Վաճառքից ստացված հասույթը կուղղվի «Եվրասիայի» սոցիալական նախագծերին և այլ մարդասիրական ծրագրերի իրականացմանը։

«Միակ շուկան, որտեղ մեր արտադրանքն իսկապես անհրաժեշտ է և կարելի է նորմալ գնով վաճառել, դա ռուսական շուկան է։ Հպարտությամբ կարող եմ ասել, որ մեր թիմն իրականացնում է այս նախագիծը»,- ասել է Շորը։

Այս տեղեկությունն ինքնին ուշագրավ է վիճակագրական տվյալների ֆոնին, որ Հայաստանի առևտրային գլխավոր գործընկերը մնում է Ռուսաստանը: Ավելին, Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունն ավելացել է բազմակի անգամներով, այնինչ եվրոպական երկրների ու ԱՄՆ-ի հետ՝ էապես նվազել է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում