ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի պարեկները գիշերային ծառայության ժամանակ Բագրատունյաց փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք, զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և, «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 43-ամյա երկու տղամարդու: Այս մասին հաղորդում են ՆԳՆ-ից:
Խուզարկությամբ նրանցից մեկի պայուսակում հայտնաբերվել են թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, գաղտնի փականով դանակ և արցունքաբեր գազաբալոն:
Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին
Նշանակվել է փորձաքննություն: