Հանդիսավար Սամվել Գրիգորյանի հարսը՝ Օլյա Օխանյանը վթարի է ենթարկվել։ Bavnews.am-ի տեղեկություններով՝ Օլյան վնասվածքներ չի ստացել։ Նա կադրեր է հրապարակել ինստագրամի իր էջում, որում տեղեկացրել է, որ որոշ ժամանակով լքում է սիրելի մեքենային։
«Ձյունիկը որոշ ժամանակով լքեց ինձ»,- գրել է նա։
Նշենք, որ Օլյան մասնագիտությամբ դիմահարդար է։ Նա և Նարեկ Գրիգորյանը վերջերս են ամուսնացել։ Հարսանեկան արարողությունը տեղի էր ունեցել Դվին Մյուզիք Հոլում։