Աշխարհում առաջին անգամ կատարվել է բաբախող սրտի փոխպատվաստում

Իտալական Պադուա քաղաքի սրտային վիրաբուժության բաժանմունքի մասնագետները կատարել են աշխարհում առաջին բաբախող սրտի փոխպատվաստումը, հայտնում է corrieredelveneto.corriere.it կայքը։

Ինչպես բացատրել է առաջատար վիրաբույժ Ջինո Գերոսան, ի տարբերություն «սովորական փոխպատվաստման, որտեղ սիրտը հեռացվում և տեղադրվում է անշարժ վիճակում, այս դեպքում այն ​​շարունակում է բաբախել, և, հետևաբար, ամբողջ փոխպատվաստումն իրականացվել է բաբախող սրտով՝ հեռացման պահից մինչև փոխպատվաստում»:

Մասնագետների խոսքով՝ սա «հեղափոխություն է սրտի վիրահատության ասպարեզում, որը թույլ կտա ապահովել սրտի ֆունկցիայի ավելի արագ վերականգնում, ինչպես նաև հետվիրահատական ​​ փուլում կապահովի սրտի աշխատանքի բարելավում»: Հաղորդվում է, որ 65-ամյա տղամարդն առողջ է և պատրաստվում է դուրս գրվելուն:

Նույն բաժանմունքում 1985 թվականին վիրաբույժները կատարել են սրտի առաջին փոխպատվաստումն Իտալիայում։