Քաղաքապետի պաշտոնակատար դառնալուն պես մտել է ՔՊ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» թերթի տեղեկություններով, «փրայմերիզի» արդյունքում Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար նշանակված Սարիկ Մինասյանը ՔՊ-ին անդամագրվելու դիմում է գրել։

Ավելին, մեր աղբյուրները տեղեկացնում են, որ ՔՊ-ն տեղերում փորձում է իրենց իշխանության հետ մինչ այժմ չասոցացված դեմքերով համալրվել՝ ընտրություններում խայտառակ պարտություններից խուսափելու համար։ Շուտով կհայտարարվեն նոր դիմումատուների անուններ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում