Ցանկալի ամանորյա նվեր բոլորի համար

Team Telecom Armenia-ն հայտարարում է ամանորյա ակցիա՝ Honor X9c Smart մոդել ձեռք բերելու համար՝ սկսած ամսական ընդամենը 1670 դրամից: Team-ն առաջինն է տարածաշրջանում, որ մեկնարկել է այս նորագույն մոդելի վաճառքը մեր պաշտոնական գործընկեր Honor-ի հետ:

Նորագույն սմարթֆոնն ունի՝

  • հզոր մարտկոց՝ 5800mAh, որի շնորհիվ կկարողանաք հեռախոսն ամբողջ օրն օգտագործել առանց լրացուցիչ լիցքավորման
  • Full HD+ էկրան
  • բարձրակարգ տեսախցիկ
  • հարվածադիմացկունություն, ջրակայունություն և ավելին:

Այս նորաձև սմարթֆոնը հասանելի է երեք երանգով՝ սպիտակ, երկնագույն և սև:

Հեռախոսը կարող եք և՛ կանխիկ, և՛ ապառիկ ձեռք բերել ինչպես մեր վաճառքի և սպասարկման կենտրոններից, այնպես էլ առցանց հարթակից: