Իսրայելը ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի ուժի մեջ մտնելու օրը կրկին հարվածել է Գազային. կան զոհեր

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման օբյեկտների վրա հարձակումների նոր ալիք սկսելու մասին՝ պնդելով, որ ​​ՀԱՄԱՍ-ը չի կատարում հրադադարի համաձայնագրի պայմանները: Այս մասին գրում է Times of Israel-ը՝ նշելով, որ 8 պաղեստինցի է զոհվել:

Այսօր առավոտյան Գազայի հատվածում պետք է ուժ մեջ մտներ հրադադարի համաձայնագիրը:

«Իսրայելի ռազմաօդային ուժերը ներկայումս հարվածներ են հասցնում Գազայի հատվածում ահաբեկիչների թիրախներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի գործողություններն անկլավում՝ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ցուցումով, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի տրամադրել իսրայելցի պատանդների ցուցակները փոխանակման համար: