Թրամփը հրամանագիր կստորագրի ԱՄՆ-ում «Երկաթե գմբեթի» նման հակահրթիռային համակարգ ստեղծելու մասին

Թրամփը հրամանագիր կստորագրի ԱՄՆ-ում «Երկաթե գմբեթի» նման հակահրթիռային պաշտպանության համակարգ ստեղծելու մասին:

«Այսօր սպասվում են լրացուցիչ գործադիր հրամաններ, որոնց մենք լիովին աջակցում ենք», — ասել է ԱՄՆ պաշտպանության նոր նախարար Փիթ Հեգսեթը, Պենտագոն ժամանելուն պես՝ լրագրողների հետ զրույցում:

Նրա խոսքով, հրամանագրերը կանդրադառնան ԱՄՆ պաշտպանության նախարարությունում գործող մի շարք ծրագրերի վրա։