Հայրը կյանքից զրկել է 27-ամյա դստերը

Ադրբեջանում 27-ամյա կնոջ սպանության համար ձերբակալվել է հարազատ հայրը։

Երիտասարդ կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա հայրը՝ 1969 թվականին ծնված Գուսեյն Շուքուրովը:

Պարզվել է՝ տղամարդը դստերը դանակի մի քանի հարված է հասցրել միմյանց միջև ծագած վեճի ժամանակ։