«Արսենալն» ու Տոմիյասուն խզեցին պայմանագիրը

Անգլիայի փոխչեմպիոն «Արսենալն» ու 26-ամյա ճապոնացի պաշտպան Տակեհիրո Տոմիյասուն փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը, հաղորդում է լոնդոնյան ակումբի կայքը։

Անգլիայի Պրեմիեր լիգայի անցած առաջնությունում Տոմիյասուն մեկ անգամ է դուրս եկել խաղադաշտ՝ 2024թ․ հոկտեմբերին 6 րոպե խաղալով «Սաութհեմփթոնի» դեմ (3:1)։

Տոմիյասուն անցած տարվա ամռանը եւ այս տարվա փետրվարին ենթարկվել է ծնկի վիրահատության։

Տոմիյասուն 2021թ․ օգոստոսին իտալական «Բոլոնիայից» էր տեղափոխվել «Արսենալ», որի կազմում մասնակցել է 84 հանդիպման։