Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հայաստանի վարչապետը լրջագույն մեղադրանքներ է ներկայացնում Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ։ Սակայն այս ամենում կա ամենակարևոր հարցադրումը՝ որտե՞ղ է հայ ժողովուրդը, որտե՞ղ է Հայաստանի հասարակությունը։
Բայց այսօր հասարակությունը չկա։ Անտարբեր է։
Յուրաքանչյուրը փակվել է իր առօրյայի, իր հոգսերի մեջ։
Քաղաքական էլիտաները պետք է անկեղծորեն հարց տան իրենց՝ ինչո՞ւ է մեր հասարակությունը դարձել այդքան անտարբեր, ինչո՞ւ ժողովուրդը չի արձագանքում, երբ վտանգի տակ են իր ամենասրբազան արժեքները՝ Հայ Առաքելական Եկեղեցին, հավատքը, ինքնությունը։
Եթե այսօր մենք շարունակում ենք ապրել այս փակվածության ու հուսահատության վիճակում, վաղը կկանգնենք ճակատագրական փաստի առաջ, երբ արդեն ուշ կլինի հարցեր տալ, և ստիպված կլինենք դիմակայել շատ ավելի մեծ մարտահրավերների։
Ես գիտեմ և ունեմ իմ հիմնավորումները՝ ինչու է մեր հասարակությունը հիասթափված և անտարբեր։ Շատ շուտով դրանք կներկայացնեմ հանրությանը։
Հասկանանք՝ ինչն է պատճառը մեր ժողովրդի հոգնածության, հիասթափության և լռության։
Միասին փորձենք մեր ժողովրդին վերադարձնել իր հույսը՝ խոսքով, գործով, հավատքով։
Քանի դեռ մենք չենք քննարկում այս հարցը, քանի դեռ չենք ընդունում ճշմարտությունը, Հայաստանը չի կարող առաջ գնալ։















