«Սկզբնական շրջանում շատ ցավալի էր, ես չէի պատկերացնում, որ կարող են իմ անձնականը քննարկման ենթակա դարձնել: Ես դրան պատրաստ չէի անկեղծ ասած, բայց զգացի, որ եթե տեղիք տամ անընդհատ կխոսեն: Ցավալի էր, որ տղամարդիկ էին շատ գրում ու բամբասում:
Անցավ, գնաց, բայց ես չեմ սիրում, երբ իմ անձնականը քննարկման ենթակա են դարձնում: Կանայք ավելի շատ սաստում էին, տղամարդիկ ահավոր էին, ուղղակի ես չէի հասկանում ինչու: Եթե կանայք լինեին, կմտածեի՝ գուցե նախանձում են:
Իմ ամուսինը տարիքով ինձնից շատ մեծ է, բայց շատ ավելի երիտասարդ է, ավելի հումորով, զարգացած, բարի: Այդ ամենն ինձ գրավեց: Կնոջը մեծարելը, սիրելը ինձ համար զարմանալի էր, քանի որ մեր մենթալիտետում այդպես ընդունված չէ, և դա էլ ինձ գրավեց: Ես շատ երջանիկ կին եմ, որ ունեմ նման ամուսին»,- Tete A Tete-ի եթերում անկեղծացել է դերասանուհի Արմինե Պողոսյանը:

