Առանձնակի դաժանությամբ սպանություն՝ Երևանում, բնակարանում հայտնաբերվել է 41-ամյա կնոջ դի

21

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։10-ի սահմաններում ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն, որ Նուբարաշեն վարչական շրջանի 6-րդ փողոցի շենքերից մեկի բնակիչը տևական ժամանակ է չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին։

Հրշեջ-փրկարարները, բացելով տան դուռը, հյուրասենյակում հայտնաբերել են կնոջ դի, արնաշաղախ վիճակում։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը նշված հասցեի բնակիչ 41-ամյա Աստղիկ Մ-ն էր։

Բժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կան դանակի մի քանի հարվածի հետքեր։ Ոստիկաններն ու քննիչներն արդեն պարզել են ենթադրյալ սպանություն կատարողի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ նրան և հանցագործություն գործիք դանակը հայտնաբերելու ոււղությամբ։