Ով ինչ տրամադրություն ուներ Փաշինյան-Ալիեւ-Էրդողան հանդիպմանը

104

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Պրահայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիեւ-Էրդողան հանդիպումից հրապարակված լուսանկարներից եւ տեսանյութից երեւում է, որ օրինակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ունի շատ բարձր տրամադրություն։ Որքան կարելի է դատել, բավական լավ տրամադրություն ունի նաեւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը․ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

Հայաստանի վարչապետը կարծես թե առանձնապես լավ տրամադրություն չունի, նույնիսկ՝ խեղճացած, ընկճված տեսք ունի։ Արտգործնախարարներ Բայրամովն ու Չավուշօղլուն եւս ակտիվ զրուցում են, բարձր տրամադրություն ունեն։

Հետեւի պլանում երեւում է նաեւ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, որը եւս մոլորված է երեւում։ ՀՀ պաշտոնյաներն ակնհայտորեն զրույցին չեն մասնակցում, ուղղակի կանգնած են այս խմբի հետ, որն աշխուժորեն ինչ որ թեմա է քննարկում։