Սկանդալ՝ Նիկոլ-Ալիև-Էրդողան-Մակրոն հանդիպմանը

870

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Նիկոլ-Ալիև-Էրդողան-Մակրոն հանդիպումից համացանցում մի տեսագրության դրվագ է տարածվել, որտեղ երևում է, թե շփոթված «Արաբատի» ու Նիկոլի նախանձոտ հայացքի ներքո ինչպես են ջերմորեն զրուցում Մակրոնն ու երկու թուրք ղեկավարները՝ բանի տեղ չդնելով իրենց մոտ կանգնած հայ «ղեկավարներին»:

Տեսագրությունն ուշագրավ է նրանով, որ, ըստ էության, բացահայտում է այն ստորացուցիչ մթնոլորտը, որի պայմաններում այսօր Նիկոլը իբր փորձում է ծավալել երկխոսություն ոչ միայն թուրքերի, այլև Արևմուտքի հետ: Աչք է զառնում Մակրոնի ջերմ վերաբերմունքը՝ Իլհամի ու նրա մեծ եղբոր հանդեպ, մինչդեռ Նիկոլի նկատամբ՝ ոչ մի ուշադրություն. տպավորություն է՝ ասես դիմացը ոչ թե մարդ է, այլ՝ անասուն:

Իհարկե, Նիկոլին բացառապես նման վերաբերմունք է հասնում, քանի որ հենց այդպես են վարվում սեփական ժողովրդի շահերը սեփական աթոռի զոհասեղանին դնողների հետ, ուղղակի ցավալին այն է, որ ի դեմս «դեմոկրատ» Նիկոլի առհամարհվում են նաև Հայաստանն ու շահերը՝ հայ ժողովրդի:

Ա՛յ հենց այսպիսի մթնոլորտում են պարբերաբար ընթանում հայ-ադրբեջանական «բանակցությունները», ինչի պատճառով էլ գրեթե ամեն մի նման հանդիպումից հետո ադրբեջանցիները մի նոր տարածք են զավթում՝ Նիկոլին վերապահելով իրենց արդարացնողի դերը: