Ծառուկյանը կգոտեմարտի Ֆայբերի հետ

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) ազատ ոճի ըմբշամարտի կանոններով գոտեմարտ կանցկացնի թեթեւ քաշային կարգում UFC տիտղոսի նախկին հավակնորդ, 46-ամյա ամերիկացի Յուրայ Ֆայբերի հետ RAF 08 մրցաշարում, որը տեղի կունենա ապրիլի 18-ին Ֆիլադելֆիայում։

Յուրայ Ֆայբերը MMA-ում հանդես է եկել 2003-2019-ին՝ տանելով 35 հաղթանակ, կրելով 11 պարտություն։

29-ամյա Ծառուկյանը MMA-ում ունի 23 հաղթանակ, 3 պարտություն։

Կիսվել սոց․ ցանցերում
Media24.am