Պաշտպանության նախարարությունը հրաժարվում է եռամսյա հավաքներից

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Պաշտպանության նախարարությունն առաջիկայում հանդես կգա իրավական նոր կարգավորմամբ, որով ներկայիս եռամսյա հավաքները կփոխարինվեն 25-օրյա հավաքներով։ Այս մասին այսօր կառավարության նիստում տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Առաջիկա հավաքները կլինեն 25-օրյա, և մենք կհրաժարվ ենք եռամսյա հավաքներից։ Բայց դրանք կլինեն ՀՀ բոլոր զինապարտ քաղաքացիների համար։ Շուտով կարգը կլինի, մենք դրա մասին կհայտարարենք»,– ասաց Պապիկյանը։

Նախարարը հայտնեց, որ զորակոչվողին հնարավորություն կտրվի կամավորության սկզբունքով ընտրել հավաքներին մասնակցելու ժամկետը։