ՄԱԿ-ում Հայաստանը ձեռնպահ քվեարկեց հակառուսական բանաձևին

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

ՄԱԿ-ի Գերագույն վեհաժողովն ընդունել է բանաձև, որը դատապարտում է «Ռուսաստանի ապօրինի այսպես կոչված «հանրաքվեները»՝ անցկացված Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմանների ներսում գտնվող շրջաններում»:

Բանաձևը պահանջում է «չեղարկել այդ տարածքների բռնակցման մասին հռչակագիրը»: Բանաձևն ընդունվել է ձայների 143 կողմ, 5 դեմ, 35 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Ձեռնպահ քվեարկած երկրների ցանկում են Հայաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը:
Իսկ Ադրբեջանն ու Իրանը չեն մասնակցել քվեարկությունը: Թուրքիան եղել է կողմ քվեարկած պետությունների ցանկում: