Պայթյունի հետևանքով առնվազն 18 զինվոր է զոհվել

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Առնվազն 18 սիրիացի զինվոր է զոհվել Դամասկոսի նահանգում ավտոբուսի վրա պայթուցիկ սարքի գործարկման հետևանքով, հինգշաբթի ՌԻԱ Նովոստիին հայտնել է սիրիական անվտանգության ուժերի աղբյուրը։

«Առնվազն 18 զինվոր է զոհվել Դամասկոսի նահանգում զինվորական ավտոբուսի պայթուցիկ սարքի հետևանքով»,- ասել է աղբյուրը։

Պայթյունի պատասխանատվությունը դեռ ոչ մի խմբավորում չի ստանձնել։