Մակրոնը Լուկաշենկոյին նախազգուշացրել Է

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է, որ Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն խնդիրներ կունենա, եթե նա ակտիվորեն մասնակցի Ուկրաինայի հակամարտությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում Մակրոնն այն կարծիքն Է հայտնել, որ եթե նախագահ Լուկաշենկոն որոշի Էլ ավելի շատ իրեն նվիրել» ուկրաինական հակամարտությանը, ապա «նա պետք Է պատասխանատվություն ստանձնի. նա, կարծում եմ, խնդիրներից չի խուսափի»: Ֆրանսիայի նախագահը հիշեցրել Է, որ ԵՄ-ն արդեն պատժամիջոցներ Է սահմանել Բելառուսի նկատմամբ այն բանից հետո, երբ երկիրը թույլ տվեց իր տարածքում ռուսական զինվորականների տեղավորել «Ուկրաինա տեղափոխելու համար»:

Հոկտեմբերի սկզբին Լուկաշենկոն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը Բելառուսի մասնակցության վերաբերյալ հայտարարել Է, որ «մենք մասնակցում ենք այնտեղ. մենք դա չենք թաքցնում, բայց մենք ոչ ոքի չենք սպանում, մենք ոչ մի տեղ չենք ուղարկում մեր զինվորականներին, մենք չենք խախտում մեր պարտավորությունները»: Նրա խոսքով, Բելառուսը բուժում, կերակրում Է մարդկանց, եւ ոչ միայն ռուսաստանցիներին. «մենք ամենից շատ կերակրում ենք այն փախստականներին, մուրացկաններին, չունեւորներին, որոնք օրական 400-500 հոգով մեզ մոտ են ժամանում Ուկրաինայից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: