Կրակոցներ՝ «Ադանա» ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

յսօր՝ հոկտեմբերի 13-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում. Ժամը 00։20-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի Մխչյան գյուղի վարչական տարածքում գործող «Ադանա» ռեստորանային համալիրում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, պարզվել է, որ նշված ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում վիճաբանություն է տեղի ունեցել մի քանի երիտասարդների միջև, որի ընթացքում վիճաբանողներին է մոտեցել Mercedes մակնիշի ավտոմեքենա, որի միջից կրակոցներ են արձակել, ապա դիմել փախուստի։

Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցների հետևանքով տուժածներ չկան։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են կրակված պարկուճներ։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են կռվի մասնակիցների ինքնությունը և ձեռնարկում անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու, վիճաբանության մասնակիցներին և հանցագրծության գործիք՝ հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են նաև Mercedes մակնիշի ավտոմեքենայի համարանիշը։