Ի՞նչ է ասել Պուտինը՝ Ալիևի հետ հանդիպման ժամանակ

121

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Մոսկվան ուշադրության կենտրոնում է պահում Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցը։ Այս մասին Աստանայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Բնականաբար, մենք ուշադրության կենտրոնում ենք պահում տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հետ կապված հարցերը։ Հուսով եմ, որ մենք կօգտվենք այսօրվա հնարավորությունից եւ կքննարկենք բոլոր հարցերը»,-ասել է Պուտինը։

Նա նշել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Ադրբեջանի առաջատար առեւտրատնտեսական գործընկերներից մեկը։ «Ապրանքաշրջանառությունն աճում է։ Անցած տարի այն աճել է մոտ 14 տոկոսով։ Այս տարի այն աճել է եւս յոթ տոկոսով։ Մեր տնտեսական օպերատորները 4,5 մլրդ դոլար են ներդրել Ադրբեջանի տնտեսության մեջ»,-ասել է Պուտինը։

Իր հերթին, Ալիեւը վստահեցրել է, որ Բաքուն պատրաստ է «երկարաժամկետ խաղաղության»։ «Մենք հավատարիմ ենք երկարաժամկետ խաղաղությանը եւ կարծում ենք, որ առաջարկել ենք բավական կառուցողական թեզեր, որպեսզի վերջապես խաղաղություն ձեռք բերվի»,-հավելել է նա։