Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է հանդիպել Ռուսաստանում: ՌԴ նախագահն այդ մասին ասել է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում, որը մեկնարկել է Աստանայում։
Պուտինը հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ բազմիցս հանդիպել են եռակողմ ձևաչափով: Նրա խոսքով՝ վատ չէր լինի նորից հավաքվել։
«Ես սիրով հրավիրում եմ և՛ Ադրբեջանի նախագահին, և՛ Հայաստանի վարչապետին։ Խնդրեմ, մենք կարող ենք համաձայնեցնել օրը։ Հուսով եմ` հետաքրքրվածություն կա։ Հանդիպենք Ռուսաստանի ցանկացած վայրում, ցանկացած ժամանակ՝ Սոչիում, Պետերբուրգում, Մոսկվայում»,- հավելել է նա։