Ադրբեջանցի զինվորները սպանվում են օրգանների վաճառքի համար. զոհվածի հայրը մանրամասներ է պատմել

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Ադրբեջանական բանակի մասին ավելի ու ավելի սահմռկեցուցիչ մանրամասներ են բացահայտվում: Սպանված զինվորի հայրը՝ Արիֆ Իսմաիլովը, պատմել է, որ իր որդին օրգանների վաճառքի զոհ է դարձել։ Նրա տեսաուղերձը հրապարակել է ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր, այլախոհ, Diktator հեռուստատեսային նախագծի հեղինակ Մանաֆ Ջալիլզադեն։

Նրա խոսքով՝ Ագիլ Իսմայիլովի որդին ծառայության է անցել 2021 թվականին Նախիջևանում՝ N217 զորամասում։ Մեկ տարի և երկու ամիս ծառայելուց հետո նա սկսեց ծնողներին խնդրել, որ մեծ գումարներ ուղարկեն, որպեսզի իրեն արձակուրդ տան, և որոշ ժամանակ անց ընտանիքին զանգահարեցին ստորաբաժանումից և տեղեկացրին, որ իրենց որդին  2009թ. ինքնասպանություն է գործել:

Երբ ծնողները ժամանել են  ինքնասպանության վայր, նրանք հայտնաբերել են արյան կաթիլներ նրա մահճակալի շուրջ, իսկ մարմինը կիսատ է եղել: Զինվորը ոչ մի մի օրգան չի ունեցել. Բացի այդ, հայրը կարողացել է պարզել, որ որդուն սպանել են բութ կացնով կամ մետաղական այլ առարկայով։

Շարունակությունն՝ այստեղ