Էրդողանը խոսել է «Զանգեզուրի միջանցքից»

324

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ խնդիրներ չի տեսնում Հայաստանի տարածքով «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հարցում։ Վերջինս այս մասին հայտարարել է՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք քննարկվել է «Զանգեզուրի միջանցքի» հարցը Պրահայում, Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթաժողովի շրջանակում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում։

Նրա խոսքով՝ Պրահայում տեղի է ունեցել հանդիպում նեղ շրջանակով։

«Այդ նեղ շրջանակում եղել են Փաշինյանը, ինչպես նաեւ Իլհամ Ալիեւը եւ Հունգարիայի վարչապետ Օրբանը։ Դրանից հետո, իհարկե, մենք ունեցել ենք պատվիրակությունների հանդիպում եւ, իհարկե, մենք քննարկել ենք այդ հարցերը։ Բայց ես ոչ մի խնդիր չեմ տեսնում Զանգեզուրի միջանցքի հարցում»,- նշել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի քննարվել և չի քննարկվելու: