Ալիևը նորից սպառնացել է Հայաստանին. Աստանայում կրքերը թեժացել են

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Աստանայում ընթացող ԱՊՀ պետությունների ղեկավարների Խորհրդի նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բավականին սուր քննադատության է ենթարկել Էմանուել Մակրոնին՝ նշելով, թե վերջինս խոստացել է Փարիզում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումների միջադեպերի մասով միջոցներ ձեռնարկել, սակայն չի կատարել խոստումը:

Ալիևը Փարիզում և Վաշինգտոնում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումները վանդալիզմ է անվանել և դրա կազմակերպման մեջ մեղադրել Հայաստանին:

Բացի այդ, նա նշել է, որ Հայաստանն, իբր, մինչև հիմա դուրս չի բերել իր զինված ուժերը Ադրբեջանի տարածքից և հավելել.

«Մենք առայժմ համբերում ենք, բայց դա չի կարող անսպառ լինել: Եթե 2020 թ. նոյեմբերի Եռակողմ հայտարարության այդ երկու կարևոր կետերը չկատարվեն, մենք այլ ընտրություն չենք ունենա, քան գործել համարժեք», — Աստանայում ընթացող նիստի ժամանակ հայտարարել  է Ալիևը: