Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից ավտոբուսի վրա hարձակման hետևանքով զnhվել է 7 մարդ

Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից ավտոբուսի վրա հարձակման հետևանքով զոհվել է 7 մարդ, վիրավորվել՝ 11-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են դեպքի վայր ժամանած բժիշկները։

Ուկրաինական ԱԹՍ-ն հունիսի 3-ի վաղ առավոտյան ԱԹՍ-ով Դոնեցկի մարզի Ենակիևո քաղաքում հարձակվել է Մոսկվա-Սիմֆերոպոլ երթուղային ավտոբուսի վրա, հայտնել է   Դենիս Պուշիլինը:

Նախնական տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է 7 մարդ, 11-ը ստացել են տարբեր աստիճանի ծանրության վիրավորումներ։

ԶՈւ-ի հարվածի հետևանքով ավտոբուսի սրահն ու վարորդի խցիկը ամբողջությամբ այրվել են։

Հարձակումը տեղի է ունեցել Ենակիևոյի կենտրոնում, երբ ավտոբուսն ընթանում էր դատարկ փողոցներով։

10 տուժածի, այդ թվում՝ մեկ երեխայի, հոսպիտալացրել են միջին ծանրության վիճակում, հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարարի օգնական Ալեկսեյ Կուզնեցովը։

Նա հստակեցրել է, որ երեխայի վերաբերյալ նախապատրաստվում են հեռաբժշկական խորհրդատվություններ դաշնային բժշկական կենտրոնների մասնագետների հետ։

Կիսվել սոց․ ցանցերում
Media24.am