Ադրբեջանն Իրանին սպառնացել է հրթիռային հարվածներով

795

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Իրանի նախագահ Ռաիսիի հայտարարությունները՝ Ադրբեջանի նախագահի հետ առ այն, որ իրենց համար անընդունելի է, որեւէ այլ օտարերկրյա ռազմական ներկայությունը տարածաշրջանում հիստերիա է առաջացրել Իրանում։

Ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը Իրանի նախագահի այս հայտարարությունը որակել է անտեղի, իսկ Իրանի նախաձեռնած զորավարժությունները՝ պրովոկացիա։

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Ադրբեջանի հետ սահմանին կազմակերպում է պրովոկացիոն զորավարժություն, իսկ ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռաիսին Աստանայում Ադրբեջանի նախագահի հետ զրույցում հայտնում է ոչ տեղին զգուշացումներ՝ տարածաշրջանում օտարեկրյա ռազմական ներկայության անթույլատրելիության մասին։ Միաժամանակ, իրանական «մոլակրատիան», ամենայն հավանականությամբ, «օտարերկրյա» չի համարում Հայաստանում ռուս զինվորականներին և ներողամտորեն է վերաբերվում հայ-ադրբեջանական սահմանին ինչ-որ եվրոպացի դիտորդներ ներգրավելու Հայաստանի մտադրությանը»,- ֆեյսբուքում գրել է ադրբեջանցի պատգամավորը։

Ավելին, նա հայտարարել է, թե Ադրբեջանում վաղուց են ծանոթ իրանական «խեղաթյուրված» աշխարհընկալմանն ու քաղաքականությանը, ու բավական հանդուգն ձեւակերպմամբ խորհուրդ տվել Իրանին՝ ձեռնպահ մնալ Ադրբեջանի հետ հարաբերություններում ճնշումներից։

«Անհրաժեշտ է ճիշտ գնահատել ռիսկերը, քանի որ ի պատասխան հարվածի տակ կհայտնվեն Թուրքիայի և Պակիստանի հետ իրենց սահմանները, հազարավոր հրթիռներ ու ռումբեր Իսրայելից և Սաուդյան Արաբիայից, որոնք վաղուց պատրվակ են փնտրում Իրանի հրթիռային և միջուկային ենթակառուցվածքները ոչնչացնելու համար, կթափվեն իրենց գլխին»,- հայտարարել է ադրբեջանցի պատգամավորը։