Ի՞նչ է խնդրել Փաշինյանը Էրդողանից և Էրդողանը պահանջել Փաշինյանից

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ խնդիրներ չի տեսնում Զանգեզուրի միջանցքի բացման հարցում։ Նրա խոսքով, այս թեման քննարկվել է թե՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Al-Monitor պորտալը  մանրամասներ է հաղորդել Պրահայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին։

Ըստ աղբյուրի, Փաշինյանը Էրդողանից աջակցություն է խնդրել հայ ռազմագերիների ազատ արձակման և սահմանների գծանշման հարցում։

Al-Monitor-ի փոխանցմամբ՝ Էրդողանն իր հերթին Փաշինյանից պահանջել է հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից և բացել «Զանգեզուրի միջանցքը»։

Թարգմանությունը՝ «Փակագիծ» տելեգրամային ալիքի