Թուրքիայում հանքահորում պայթյուն է տեղի ունեցել, փլատակների տակ աշխատողներ կան

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքում պայթյուն է տեղի ունեցել. փլատակների տակ կան աշխատողներ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է CNN Turk-ը։

«Ըստ հրատապ լուրերի՝ հայտնի է դարձել, որ Բարտինի Ամասրա թաղամասում գտնվող հանքում պայթյուն է որոտացել։ Շտապօգնության բազմաթիվ մեքենաներ են ուղարկվել։ Հաղորդվում է, որ աշխատողները գտնվում են գետնի տակ»,– նշել հեռուստաալիքը։