Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ է ներկայացնել գնահատման փաստաթուղթ

2026 թվականի հուլիսի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող և «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող որոշ ապրանքների համար մաքսային մարմիններին անհրաժեշտ է ներկայացնել նաև համապատասխանության գնահատման փաստաթուղթ։ Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ կայքից։

Պահանջը վերաբերում է հետևյալ տեխնիկական կանոնակարգերի շրջանակում ներմուծվող հետևյալ ապրանքներին՝
օծանելիքակոսմետիկական արտադրանք (ՄՄ ՏԿ 009/2011)
մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերք (ՄՄ ՏԿ 023/2011)
հատուկ նշանակության սննդամթերքի որոշ տեսակներ, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սնունդ (ՄՄ ՏԿ 027/2012)
ծխախոտային արտադրանք (ՄՄ ՏԿ 035/2014)
փաթեթավորված խմելու ջուր, այդ թվում՝ բնական հանքային ջուր (ՄՄ ՏԿ 044/2017)։

Նշենք, որ վերոնշյալ տեխնիկական կանոնակարգերը նոր չեն և արդեն գործում են ԵԱՏՄ տարածքում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում։ Փոփոխությունը վերաբերում է այն հանգամանքին, որ 2026 թվականի հուլիսի 1-ից նշված ապրանքների ներմուծման ժամանակ համապատասխանության գնահատման փաստաթուղթը պետք է ներկայացվի նաև մաքսային մարմնին։

Կիսվել սոց․ ցանցերում
Media24.am