Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ իր երկիրը շարունակում է հավատարիմ մնալ Եվրամիությանն անդամակցելուն։

Այս մասին Վուչիչը հայտարարել է ավստրիական Die Presse թերթին տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ ԵՄ-ին անդամակցելը մնում է Սերբիայի համար ռազմավարական նպատակ։

Նա նշել է, որ Սերբիան որոշակի հիասթափություն ունի կապված Բելգրադի և Պրիշտինայի միջև 2013 թվականի Բրյուսելի համաձայնագրի չկատարման հետ, որն ավելի քան 13 տարի անց մնում է չիրականացված։

«Ես հազար պատճառ ունեմ հիասթափվելու։ Բայց, վերջիվերջո, այո, մենք մնում ենք եվրոպական ուղու վրա։ Եվրոպայում եմ ես տեսնում Սերբիայի ապագան»,-ասել է Վուչիչը։

Նա հավելել է, որ ԵՄ-ին անդամակցությունը մնում է Սերբիայի ռազմավարական նպատակը, և որ երկիրը այլ տարբերակ չունի և այդ պատճառով էլ Բելգրադը պետք է սերտորեն համագործակցի ԵՄ բոլոր անդամ պետությունների և թեկնածու երկրների հետ։

Վուչիչը նաև նշել է, որ չի տեսնում որևէ պատճառ՝ հրաժարվելու Ուկրաինայի հետ համագործակցությունից, քանի որ Սերբիան առաջնորդվում է իր սեփական ազգային շահերով։

Կիսվել սոց․ ցանցերում
Media24.am