Բեյրութում պայթյունի տարելիցին ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին

Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը Բեյրութի նավահանգստի պայթյունի վեցերորդ տարելիցի կապակցությամբ իր զորակցությունն է հայտնել աղետի հետևանքով զոհվածների ընտանիքներին։

«Բեյրութի նավահանգստի պայթյունի վեցերորդ տարելիցին Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հարգում է զոհերի հիշատակը և իր զորակցությունն է հայտնում նրանց ընտանիքներին ու Լիբանանի ժողովրդին։

Թող զոհերի հոգիները հանգչեն խաղաղությամբ, իսկ Լիբանանը գտնի արդարություն և ապաքինում»։

Կիսվել սոց․ ցանցերում
Media24.am