Կարեն Դեմիրճյան փողոցում մի քանի օր երթևեկությունը կդադարեցվի

Կարեն Դեմիրճյան փողոցում (Սարյան փողոցից մինչև Մաշտոց պողոտա ճանապարհահատված) օգոստոսի 18-ից մինչև 31-ը ներառյալ երթևեկությունը կդադարեցվի։

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի մայթերի բարեկարգման ծրագրի շրջանակներում Կարեն Դեմիրճյան փողոցում (Սարյան փողոցից մինչև Մաշտոց պողոտա ճանապարհահատված) օգոստոսի 18-ից մինչև 31-ը ներառյալ կատարվելու են մայթերի բարեկարգման աշխատանքներ, որոնց  ընթացքում ժամանակ առ ժամանակ նշված հատվածում երթևեկությունը կդադարեցվի։

Կիսվել սոց․ ցանցերում
Media24.am