Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի «Է» թաղամասի առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ն`Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն`Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տանձուտ գյուղի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն` Սյունիքի մարզի Կապան համայնքի Բարաբաթում թաղամասի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն` Արարատի մարզի Սիսավան գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: