Գերմանիայի Բունդեսթագը հավանություն է տվել ծխախոտի հարկի ռեկորդային բարձրացմանը։ Փոփոխությունները նախատեսվում է սկսել 2027 թվականից, իսկ մինչև 2030 թվականը 20 սիգարետ պարունակող տուփի միջին գինը ներկայիս 8 եվրոյից կարող է հասնել գրեթե 12 եվրոյի։ Օրինագիծը դեռ պետք է հաստատի Բունդեսրատը։
Հարկի բարձրացումը կվերաբերի նաև ինքնափաթեթվող և ծխամորճի ծխախոտին, սիգարներին, նարգիլեի և տաքացվող ծխախոտային արտադրանքին։ Կառավարությունն ակնկալում է չորս տարվա ընթացքում բյուջեում շուրջ 12 միլիարդ եվրոյի լրացուցիչ եկամուտ ապահովել՝ միաժամանակ նվազեցնելով ծխախոտի օգտագործումը։
Սակայն փորձագետները զգուշացնում են, որ գների աճը կարող է սպառողներին մղել արտասահմանից ապօրինի ծխախոտ գնելու, ինչի հետևանքով բյուջեի եկամուտները կարող են սպասվածից ցածր լինել։

