Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող, գերեվարված հայ անձանց:
Տեղեկությունը «Լուրերին» հայտնել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Գերեվարված անձինք Կարմիր խաչի միջոցով կապ են հաստատել ընտանիքների հետ:
Հիշեցնենք՝ Բաքուն այս պահին հաստատում է 33 անձի գերությունը:
Ադրբեջանը կեղծ քրեական գործերով այդ անձանց դատապարտել է տարբեր տարիների ազատազրկման: