Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

479

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Երևանում այսօր ցերեկը, հոկտեմբերի 19-ի երեկոյան ժամերին և 20-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 21-ին, 22-ի գիշերը սպասվում է անձրև: Հոկտեմբերի 20-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերում այսօր ցերեկը, հոկտեմբերի 19-ին և 20-ին գիշերը և երեկոյան, 22-ին առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 18-20-ին առանձին հատվածնեորւմ հնարավոր է նաև ամպրոպ: Հոկտեմբերի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը և 22-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով:

Արցախում այսօր սպասվում է անձրև, վաղը՝ առանց տեղումների եղանակ: