Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 20-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Գլինկայի փողոցով, Տիգրան Մեծի պողոտայով մինչև Սասունցի Դավթի հրապարակ պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից, մեկտեղ նշելով, որ նույն օրը ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Այգեվան (Ձերժինսկի) գյուղի գազասպառողների, ժամը 09:00-18:00-ն՝ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Պարույր Սևակի, Սյունիքի փողոցների և Ույծ գյուղի գազասպառողների գազամատակարարումը: