Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Հնդկաստանում մարդատար ավտոբուսը բախվել է բեռնատարին, ինչի հետևանքով՝ 15 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը։
Ողբերգությունը տեղի է ունեցել Մադհյա Պրադեշ նահանգում։ Ավտոբուսը ողջ արագությամբ մխրճվել բեռնատարի մեջ, որն արտակարգ իրավիճակի պատճառով՝ կանգ է առել։ Ավտոբուսի ճակատային հատվածն ամբողջությամբ ջախջախվել է։ Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու շտապօգնության աշխատակիցները։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ավտոբուսը տեղափոխում էր մոտ 100 ուղևոր։ Նրանցից 5-ը մահացել է, ևս 40-ը՝ վիրավորվել։ Նրանց մեծ մասը բանվորներ են։ Ոստիկանությունից հայտնել են, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն՝ վթարի ճշգրիտ պատճառները պարզելու համար։