Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Շոտլանդացի գիտնականները պարզել են, որ պարացետամոլի երկարատև օգտագործումը մեծացնում է ինսուլտի ռիսկը:
Orer.am-ը ներկայացնում է շոտլանդացի գիտնականների կատարած հետազոտությունը:
Շոտլանդիայի Էդինբուրգի համալսարանի գիտնականները բացահայտել են պարացետամոլի մահացու վտանգը։
Մասնագետների կարծիքով՝ այս դեղամիջոցի երկարատև օգտագործումը բարձրացնում է արյան բարձր ճնշում ունեցող հիվանդների մոտ սրտի հիվանդության և ինսուլտի հավանականությունը։
Մասնագետները հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել է արյան բարձր ճնշման պատմություն ունեցող 110 կամավոր։ Երկու շաբաթվա ընթացքում նրանցից ոմանք օրական չորս անգամ պարացետամոլ են ընդունել, իսկ մյուսները՝ պլացեբո: Կամավորները երկու բուժումներն էլ ստացել են պատահական և կուրացված եղանակով:
Նշվում է, որ հետազոտվողների երկու երրորդը նաև հիպերտոնիայի դեմ դեղամիջոցներ է խմել: Արդյունքում գիտնականները պարզել են, որ միջին հաշվով հետազոտության մասնակիցների մոտ արյան ճնշումը բարձրացել է։