99-ի հոկտեմբերի 27-ին մազով փրկվեցիր, որ հետո էլի հոկտեմբերի 27-ին գնա՞ս. գործընկերները՝ Գայանե Փայտյանի մահվան մասին

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը գրում է.

Գայուշ ջան, ընկերս, քույրս… լավ, էս ո՞նց արեցիր, Փայտյան աղջիկ։ 99-ի հոկտեմբերի 27-ին մազով փրկվեցիր, որ հետո էլի հոկտեմբերի 27-ին գնա՞ս։
Լույս դառնաս, Գայ ջան…

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.

Կյանքից անժամանակ հեռացել է հայտնի լրագրող Գայանե Փայտյանը։ Նա արմատներով Տավուշի մարզի Նորաշեն գյուղից էր։ Անձամբ ճանաչել եմ, առիթներ ունեցել նրա հետ շփվելու։ Խորապես վշտացած եմ , ցավակցում եմ հարազատներին։

Լրագրող Հրաչ Մկրտչյանը գրում է.

Երեկ տեղեկացա, որ Գայանե Փայտյանը բարդ վիրահատության է ենթարկվել. ամբողջ օրը աղոթեցինք, բայց ավաղ… Լույսերի մեջ լինես սիրելի Գայանե ջան…