Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 28-ին՝ ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 29-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Անտառամուտ, Վահագնի, Վահագնաձոր, Եղեգնուտ, Դանուշավան, Օձուն, Ամոջ, Հագվի, Արդվի, Արևածագ, Կարմիր Աղեգի, Ծաթեր, Ձորագետավան, Թումանյան, Դսեղ, Չկալով, Քարինջ, Մարց, Լորուտ, Մղարթ բնակավայրերի գազասպառողների, «Սարիգազ», «Ձաղիձոր Գազ», «Սարգիս» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, գազամատակարարումը։
Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 28-ին՝ ժամը 10։00-ից մինչև ժամը 15:30-ը, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայով, Սևանի, Գ.Նժդեհի, Ս.Զորավարի փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Խուդյակովի, Վերոնայի, Շահումյան, Ռուսթավելու, Այգեգործների, Կոմիտասի, Բարանայի, Աբովյան, Երևանյան փողոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Տավուշի մարզի Հաղարծին գյուղի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Կուրղինյան, Մուսայելյան, Կնունյանց փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը՝ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի 3-րդ և 5-րդ փողոցների գազասպառողների, ժամը 09:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Սյունիքի մարզի Կապան համայնքի «Շինարարներ» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: