Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Ավետիք Կարճիկյանի եղբայրը

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Ավետիք Կարճիկյանի եղբայրը՝ Ավետը։

Այս մասին հայտնում են Էջմիածնի քաղաքապետարանից։

Փոքրիկը լույս աշխարհ է եկել հոկտեմբերի 25-ին։

Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանն այցելել է Կարճիկյանների ընտանիքին, շնորհավորել նրանց Ավետի ծննդյան առթիվ` պատրաստակամություն հայտնելով օգնել եւ աջակցել ընտանիքին յուրաքանչյուր հարցով։