Պուտինն ասել է` ինչպես Երևանն ու Բաքուն կարող են հասնել խաղաղության

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Ռուսաստանը ավանդաբար միշտ ուշադրություն է դարձրել տարածաշրջանի կայունությանը և աջակցել Հայաստանին անվտանգության հարցերում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում ունեցած ելույթի ժամանակ, գրում է Vesti-ն։

Երկրի ղեկավարն ընդգծել է նաև, որ Մոսկվան անում է հնարավոր ամեն ինչ հայ-ադրբեջանական հակամարտության համապարփակ կարգավորման համար։

Նրա խոսքով, «խաղաղության միակ հնարավոր և իրատեսական ճանապարհը» Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունների բոլոր դրույթների խստիվ պահպանումն է։ Երկրների հարաբերությունների կարգավորումն առաջին հերթին հնարավոր է ձեռք բերել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և հումանիտար խնդիրների լուծման պայմանավորվածությունների հետևողական իրականացման միջոցով։

Պուտինը, ինչպես հայտնել ենք, նաև հիշեցրել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ժամանակին եղել են նույն պետության կազմում։ Այդ ընթացքում երկրների միջև հսկայական թվով կապեր են առաջացել, ինչը չի կարելի անտեսել։